Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` իր երեխաների հետ միասին, ներկա է եղել Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան մարզադաշտում կայացած Վրաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանը։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ այդ խաղով է բացվել ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Վրաստանի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Պորտուգալիայի հավաքականին։
«Վարչապետի հետ Բորիս Փաիճաձեի անվան մարզադաշտում ներկա են եղել գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: