Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պատասխանել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ կառավարության նիստ հրավիրելու կոչին:
Մարգվելաշվիլին ասել էր, որ ինքը ևս կմասնակցի նիստին։ Նա ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կառավարության նիստում կներկայացնի պետական ինստիտուտների արդյունավետ գործունեության և քաղաքացու ազատության և իրավունքների մասին հարցերը։
«Մենք կառավարության նիստ անցկացնում ենք ընդունված ժամանակացույցով և նորմալ ռեժիմով, բնականաբար, պատրաստ ենք խոսել ցանկացած խնդրի մասին: Ինչ վերաբերում է կառավարությունում քննարկվող հարցերին, ապա դա կարգավորում է համապատասխան օրենսդրական մարմինը և կառավարության ղեկավարությունը այդ մասին հայտարարություն կանի», — ասել է Մամուկա Բախտաձեն:
Իր հերթին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին հայտարարել է, որ նախագահն իրավունք չունի հրավիրել կառավարության նիստ: