
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) երկրորդ գագաթնաժողովին։
Գագաթնաժողովի լիագումար նիստը բացել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Վարչապետը կմասնակցի գագաթնաժողովում նախատեսված թեմատիկ քննարկումներին կլոր սեղանի ձևաչափով։ Գագաթնաժողովին մասնակցում են եվրոպական երկրների 47 ղեկավարներ և Եվրամիության տարբեր կառույցների ղեկավարներ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։