
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կներկայացնի մի քանի ընտրատարածքի, այդ թվում՝ Նինոծմինդայի ու Ախալքալաքի մեծամասնական պատգամավորի թեկնածուներին:
Նինոծմինդայում հանդիպումը կկայանա 14:00-ին: Մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանին կներկայացնեն վարչապետ Գիորգի Գախարիան, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն և կուսակցության այլ առաջնորդներ: