
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխարհի առաջնորդների հետ միասին կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ այդ նպատակով Ղարիբաշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։
«Աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա»,- նշված է հաղորդագրության մեջ: