
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Այս տեղեկությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ինչպես համաշխարհային առաջնորդների, այնպես էլ խոշոր միջազգային ընկերությունների ղեկավարների հետ։
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և վարչապետի օտարերկրյա ներդրումների գծով հատուկ խորհրդական Վազիլ Հուդակը։