
Հունիսի 21-ին Բեռլինում Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը ներկա կլինի նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացնում է կառավարության վարչակազմը:
Նախատեսվող միջոցառման մասին տեղեկությունն ի սկզբանե տարածել է գրող Լաշա Բուղաձեն։ Համաձայն տեղեկության՝ միջոցառումը վարելու է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լևան Իզորիան: Բուղաձեի խոսքով՝ Գերմանիայում աշխատող այն վրացիները, ովքեր ունեն հստակ հակառուսական դիրքորոշում, միտումնավոր չեն հրավիրվել միջոցառմանը։
Կառավարության վարչակազմում netgazeti.ge-ին հաստատել են, որ միջոցառմանը ներկա կլինեն վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։