
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ապրիլի 25-ին Բրյուսելում կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։
Այս մասին նշվում է Դաշինքի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
Տեղեկության համաձայն, նախատեսվում է Վրաստանի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը։