
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Հանդիպման մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկության՝ Ղարիբաշվիլին և Օլսոնը քննարկել են տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրը։ Այդ ուղղությամբ նրանք ընդգծել են վարչապետի նախաձեռնած հարավկովկասյան խաղաղության և հարևանության նախաձեռնության կարևորությունը։
«Զրույցի ըթացքում անդրադարձել են նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած շոշափելի առաջընթացին»,- նշված է հայտարարության մեջ։
Վրաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ռայան Հարիսը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։