
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևին, տեղեկացնում է Վրաստանի կառավարությունը:
Նշվում է, որ հանդիպմանն ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առկա հարաբերություններին։ Զրույցի ընթացքում շոշափվել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության ուղղությամբ համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Հանդիպմանն ընդգծվել է 2022 թվականին ստորագրված կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի կարևորությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել հանրակրթության ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար: Քննարկվել է բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև երկկողմ և բազմակողմ հաջողված համագործակցությունը: