
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հետ, հայտնում է կառավարության էջը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Շարվաշիձեին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։
Հանդիպումը տեղի է ունեցել կառավարության աշխատակազմում։
Հիշեցնենք, որ ԹՊՀ-ի արդեն նախկին ռեկտոր Շարվաշիձեն ռեկտորի պաշտոնը լքել է հոկտեմբերի 7-ին։