Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-26-ը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
«Նյու Յորք այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն կմասնակցի «Ապագայի գագաթնաժողովին», որը կազմակերպում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը և Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան։ Վարչապետը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Վարչապետը կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: