Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է ընտրություններից հետո ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմում» (ՄԱՇ) կուսակցության՝ որպես քաղաքական ուժի դատելու մասին։
Կոբախիձեն իշխանամետ «Ռուսթավի 2» հետռուստաընկերության (ՀԸ) եթերում ասել է՝ «ազգային խնդիրներից մեկն է, որը պետք է լուծվի»։
««Ազգային շարժման» բազմաթիվ ներկայացուցիչներ դատվել են բարձր, միջին, ցածր մակարդակով։ Նրանց թվում Սաակաշվիլին (Վրաստանի երրորդ նախագահ, ՄԱՇ-ի հիմնադիր, այժմ ազատաության մեջ է-հեղ) կրում է իր պատիժը։ Այդպիսի հարյուրավոր անձինք կան երեք տարբեր մակարդակներում: Սակայն, ըստ էության՝ խոսքը քաղաքական ուժի դատավարության մասին է, այսինքն՝ այս ագենտուրայի դատավարության մասին, որին կարող են ազատորեն հետևել նաև՝ անհատական մակարդակով դատողություններ»,- ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով, երբ «ամբողջական լույս սփռվի բոլոր հանցագործությունների վրա», ամեն ինչ կարող է հանգել անհատական պատիժների։ն։
Ուշագրավ է նաև այն, որ սա առաջին դեպքը չէ, չերբ «Վրացական երազանքը» խոստանում է ընտրություններից հետո պատժել ՄԱՇ-ին:
«Ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք հավաքական «Ազգային շարժմանը» տալ քաղաքական և իրավական խիստ դատավճիռ, որին նա արժանի է 9 տարվա արյունալի կառավարման և 12 տարվա «բռնակալության» համար։ Ընտրություններից հետո «Ազգային շարժումը» խստորեն պատասխան է տալու վրաց պետության և վրաց ժողովրդի դեմ 2 տասնամյակ կատարած բոլոր հանցագործությունների համար»,- ապրիլի 29-ին, «գործակալների օրենքի» մոբիլիզացված աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։