Վրաստանի կառավարության ղեկավարն այսօր հաստատել է, որ ներկա չի գտնվելու Զատկի տոնին եկեղեցում անցկացվող արարողություններին ու ավանդական հեռարձակումը տանն է դիտելու:
«Ես, որպես քրիստոնյա, տնից կհետևեմ, իսկ որպես պատասխանատու քաղաքացի ու որպես կառավարության ղեկավար չեմ գնա եկեղեցի ու ցանկացած քաղաքացու խորհուրդ եմ տալիս նույն կերպ վարվել», — ասել է Գախարիան:
Նա ասել է, որ իշխանությունն ու եկեղեցին միշտ էլ կգտնեն ելքեր, որոնք մարդկանց կյանքի ու առողջության շահերից կբխեն:
Հիշեցնենք՝ կառավարական կաբինետի մի շարք ներկայացուցիչներ ևս ասել են, որ զերծ կմնան եկեղեցի այցելելուց, մասնավորապես 5 նախարար արդեն ասել է հստակ մտադրության մասին:
Եկեղեցին վերջնական պաշտոնական դիրքորոշումը դեռևս չի հրապարակել: Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա 2-րդն իր վերջին պաշտոնական հայտարարությունում ասել է, որ եկեղեցու դռները չեն փակվելու, ու ցանկացած մարդ ունի իրավունք այցելել տաճարներ:
Քրիստոսի Հարության տոնն այս տարի ուղղափառ եկեղեցին նշում է ապրիլի 19-ին: Մինչ այս պահը վերջնականապես պարզ չէ, թե ինչպես են անցնելու եկեղեցիներում արարողությունները, քանի որ մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն է, ընդ որում՝ 21:00-06:00-ը՝ պարետային ժամ:
Այս թեմայով՝
Վրաստանի կառավարությունն 1-ին անգամ ներկա չի լինի Զատկական պատարագին
Հնարավոր է մարդիկ եկեղեցում մնան պարետային ժամին. հոգևորական