Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի, արտաքին գործերի (ԱԳ) նախարարի և կառավարության մյուս անդամների մահվան կապակցությամբ:
«Վրաստանը խոր ցավ է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և պետական այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ Մեր մտքերն Իրանի ժողովրդի հետ են»,- X սոցիալական ցանցում գրել է Կոբախիձեն:
Նշենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մահացած են գտնվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ ուղղաթիռի կործանման վայրում: Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
Որոնողափրկարարական խմբերը, որոնց աջակցում էին մի քանի օտարերկրյա կառավարություններ, որոնում էին ուղղաթիռն այն բանից հետո, երբ մայիսի 19-ի ուշ երեկոյան վերջինս վայր էր ընկել երկրի լեռնային տարածքում: