Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում ցավակցություն է հայտնել Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհված Վրաստանի քաղաքացիների ընտանիքի անդամներին և հարազատներին։
Նրա խոսքով, Ուկրաինայում զոհված վրացի մարտիկները մեծ կորուստ են Վրաստանի համար, և դա ևս մեկ անգամ ապացուցվեց նրանով, որ Վրաստանի կառավարությունն ապահովել է մինչ օրս զոհված մարտիկների հայրենադարձությունը։
«Սա մեծ ցավ է մեզ համար, մեր 33 համաքաղաքացիներ արդեն զոհվել են Ուկրաինայում ընթացող պատերազմում։
Նրանց մեծամասնությունը եղել են նախկին զինվորներ, ոստիկաններ, սպաներ, նրանք մասնակցել են պատերազմների՝ լինի օգոստոսյան պատերազմը, 2008 թվականի պատերազմը, թե դրանից առաջ, ուստի նրանցից յուրաքանչյուրը հուղարկավորվել է զոհված զինվորին հատուկ կարգով», — ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ուկրաինայում ռուսական զորքերի հետ բախման հետևանքով 5 վրացի մարտիկ է զոհվել. նրանք են՝ Ավթո Ռուռուա, Ռոմեո Փիրչախիա, Ռոլանդ Կվարացխելիա, Բադրի Մարկելիա, Մերաբ Ալադաշվիլի: