
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այսօր սպիտակ տանը նա իր առաջին հանդիպումը կունենա ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Սեպտեմբերի 20-ին վարչապետը հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:
Վրաստանի կառավարության ղեկավարը ԱՄՆ այցի շրջանակներում սեպտեմբերի 27-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի գլխավոր քննարկումների մասնակիցների առջև: Մինչ այդ վարչապետը կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացման արարողությանը: