
«Շրջափակումները կշարունակվեն, մենք պայքարի վերջնական փուլում ենք, և թող սպասեն մեզ Բիձինա Իվանիշվիլին ու «Վրացական երազանքը», թե երբ և ինչ ենք անելու, քանի որ անպայման կանենք այն, ինչ խոստացել ենք», — այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ամոթ է» շարժման կազմակերպիչներից Նոդար Ռուխաձեն:
Նրա խոսքով ակցիայի կազմակերպիչներն այսօր ժամը 19:00-ին նախատեսված ակցիային իրենց ծրագրերի մասին կխոսեն:
«Մենք անելու ենք այն ամենը, ինչ խոստացել ենք: Շատ շուտով տեղի է ունենալու կառավարության նիստը, շուտով քննարկվելու է բյուջեի նախագիծը, նորից մեկնարկելու է խորհրդարանի նիստ, կտեսնենք, թե ինչպես կկարողանան խորհրդարանի անդամները ներս մտնել»,- հայտարարել է Ռուխաձեն: