
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալթ Թրամփի որոշմանը, որով արգելվել է Շենգենի գոտուց ԱՄՆ մուտքը:
Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ այս որոշումը ճգնաժամի լուծում չէ:
«Այդ վարակն անձնագիր չունի: Մենք պետք է համատեղենք ջանքերը, կազմակերպենք մեր պատասխան գործողությունները, համագործակցել: Մենք անպայման պետք է միջոցներ ձեռնարկենք, բայց պարտադիր չէ, որ դա լինի ազգային սահմանների փակումը», — ասել է Մակրոնը՝ հաղորդում է Euronews-ը:
Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է Շենգենյան գոտու երկրների հետ օդային հաղորդակցությունը: