
Դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 988 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 894 801-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 722 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 840 985 մարդ։
Վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր՝ 12 826:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 7.49%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.64%, վերջին 7 օրվանը՝ 7.15%: