Նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին տեղափոխել են «Ավերսի» կլինիկա, որտեղ նա բժշկական հետազոտություն կանցնի: Տեղեկատվությունը տարածում է հանրային հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլիի առողջական վիճակը վերջին 3 ամիսների ընթացքում մի քանի անգամ վատթարացել է։ Նրա փաստաբանների ու բժիշկների պնդմամբ Մերաբիշվիլիին թունավորել են, մինչդեռ քրեակատարողական հիմնարկում դա չեն հաստատում։
Անազատության մեջ գտնվող նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի փաստաբանները նրա առողջական վիճակի մասին տեղեկությունը պատրաստվում են ուղարկել նաև օտարերկրյա մասնագետներին: