Թբիլիսիի Վակեի այգու շատրվանի անսարքության հետևանքով հոսանքահարված Մարիտա Մեփարիշվիլիի մահվան գործով մեղադրյալ, Թբիլիսիի քաղաքապետարանի Շրջակա միջավայրի պահպանության ծառայության նախկին փոխնախագահ Գիորգի Վախթանգաշվիլին դատական նիստում հայտարարել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։
Նրա խոսքով՝ տեխնիկական հսկողությունն իրականացրել է քաղաքապետարանի լաբորատորիան։
Վախթանգաշվիլին շեշտել է, որ ինքը հրահանգ չի տվել իրականացնել խողովակների փաթեթավորման աշխատանքները, և այդ մասին իմացել է ողբերգությունից հետո։
Բացի այդ, քաղաքապետարանի նախկին պաշտոնյան հավելել է, որ պայմանագրի համաձայն՝ Վակե այգու շատրվանի վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեին 2023 թվականի մարտին։
Հիշեցնենք՝ գործը վերաբերում է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Վակեի այգու շատրվանից գնդակ վերցնելու պահին 2 դեռահասի հոսանքահարմանը, որոնց փրկելու շտապած 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին մահացել էր։ Հատկանշական է, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այս դեպքի նախօրեին մասնակցել էր շատրվանների բացմանը:
Գործով ձերբակալվել է 9 մարդ, նրանց թվում՝ քաղաքապետարանի աշխատակից։ Հոկտեմբերի 19-ին դատախազությունը ձերբակալվածներին մեղադրանք էր առաջադրել ծառայողական և արդյունաբերական անտարբերության, աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների խախտման, կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու համար, ինչը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել:
Կարդացեք նաև՝
Հոսանքահարված աղջնակի մահվան գործով մեղադրանքներ են առաջադրվել