Թբիլիսիի Վակեի այգում գտնվող շատրվանի անսարքության հետևանքով Մարիտա Մեփարիշվիլիի մահվան գործով 9 ձերբակալվածներին դատարանը կալանքի տակ է թողել:
Գործը վերաբերում է այս տարվա հոկտեմբերի 13-ին Վակեի այգու շատրվանից գնդակ վերցնելու պահին 2 դեռահասի հոսանքահարմանը, որոնց փրկելու շտապած 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին մահացել էր։
Հարկ է նշել, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այս դեպքի նախօրեին մասնակցել էր շատրվանների բացմանը:
Գործով ձերբակալվել է 9 մարդ, նրանց թվում՝ քաղաքապետարանի աշխատակից։
Հոկտեմբերի 19-ին դատախազությունը ձերբակալվածներին մեղադրանք էր առաջադրել ծառայողական և արդյունաբերական անտարբերության, աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների խախտման, կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու համար, ինչը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել:
Ընդգծենք, որ ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում: