Սեպտեմբերի 1-ից Վրաստանում կփոխվի կենսաթոշակները ստանալու կարգը: Այս մասին օգոստոսի 27-ին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա խոսքով՝ թոշակները ամեն ամսի 14-ի փոխարեն՝ հատուկ ժամանակացույցով կփոխանցվեն 2 շաբաթվա ընթացքում՝ ամեն ամսի 1-ից մինչև 14-ը:
«Մենք բավականին արդյունավետ քննարկում ունեցանք բանկային հատվածի հետ և որոշում ենք ընդունել: Ինչպես գիտեք՝ մեր թոշակառուներին թոշակը փոխանցվում է ամեն ամսի 14-ին, ինչը բանկերում մշտապես մեծ անհարմարության պատճառ էր դառնում: Համաճարակի պայմաններում էլ ավելի կարևոր է խուսափել հերթերից, այդ իսկ պատճառով բանկային հատվածի հետ ընդունել ենք որոշում թոշակները փոխանցել ամեն ամսի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում՝ հատուկ ժամանակացույցով»,- հայտարարել է Գախարիան:
Վարչապետը վերջում հավելել է, որ բոլոր թոշակառուները նախապես կիմանան իրենց ժամանակացույցը, որը կապահովի բանկը: Նրա խոսքով՝ այս թեմայի վերաբերյալ որևէ տեխնիկական խնդիր չի լինի:
Թոշակառուները հնարավորություն կունենան ամեն ամսի 1-ից 14-ը ստանալ թոշակը. Գախարիա