
Վաղվանից՝ օգոստոսի 15-ից, հնարավոր կլինի գրանցվել մինչև 17 տարեկանը ներառյալ Վրաստանի քաղաքացիների համար 200 լարիի միանվագ օգնությունը ստանալու համար:
Առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեի խոսքով՝ մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաները օգնություն ստանալու համար հատուկ հարթակում օգոստոսի 15-ից հնարավորություն կունենան գրանցել իրենց տվյալները, իսկ ֆինանսական օգնությունը կփոխանցվի մինչև ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ի Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստանի մինչև 17 տարեկան քաղաքացիները ներառյալ պետությունից կստանան 200 լարիի միանվագ օգնություն: