
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, վաղվանից՝ մայիսի 5-ից Բաթումի և Քութայիսի քաղաքներ ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները վերացվում են:
Վարչապետի խոսքով, մայրաքաղաք Թբիլիսիի և Ռուսթավի քաղաքի սահմանված արգելքները դեռևս մնում են ուժի մեջ, դրանք կապված են հարակից շրջաններում առկա համաճարակային իրավիճակի հետ:
Վարչապետը հույս է հայտնել նաև, որ մինչև շաբաթվա վերջ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, հնարավոր կլինի դրական որոշում ընդունել նաև Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ: