Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը այսօր դեսպանատանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ուկրաինական պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց նախատեսված իրադարձությունների մասին։
Շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են Ուկրաինային աջակցող ծրագրերում, նա ասել է․
«Վաղը լրանում է պատերազմի մեկնարկի մեկ ամիսը։ Թբիլիսիում կանցկացվեն բազմաբնույթ ցույցեր։ Մարտի 24-ին Ռուսաստանի ներկայացուցչության դիմաց Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ պատերազմի հետ կապված հանրահավաք է անցկացվելու։
Մարտի 25-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց կանցկացվի մարաթոն՝ Ուկրաինայի հանրային հեռարձակող Առաջին հեռուստաալիքի հետ համատեղ։ Խնդրում եմ, միացեք այս հանրահավաքներին, յուրաքանչյուրի ձայնը կարևոր է»։
Նշենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո Թբիլիսիում և Վրաստանի տարբեր քաղաքներում ի պաշտպանություն Ուկրաինայի մի շարք ցույցեր են անցկացվել։
Նշենք նաև, որ վաղը՝ մարտի 24-ին, լրանում է Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկի մեկ ամիսը։ Ուկրաինայում այս ընթացքում ռմբակոծվել են հիվանդանոցներ, ծննդատներ, ապաստարաններ և քաղաքացիական այլ հաստատություններ։