
Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը կմեկնարկի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ամենամյա զեկույցով:
Վաղը Իրակլի Կոբախիձեն պատգամավորներին կներկայացնի խորհրդարանի գործունեության մասին ամենամյա զեկույցը և առաջիկա տարվա գործողությունների ծրագիրը, որը նոր կանոնակարգով հաստատված է որպես խորհրդարանի նախագահի պարտավորություն:
Փետրվարի 5-ին 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր առաջին անգամ խորհրդարանի լիագումար նիստը տեղի կունենա Թբիլիսիի մասնաշենքում։ Այսպիսով, խորհրդարանն այսուհետ իր գործունեությունը կշարունակի երկրի մայրաքաղաքում: