Թբիլիսիի Կովկասի համալսարանի ուսանողները Սաակաձեի հրապարակից երթով շարժվում են խորհրդարանի ուղղությամբ։ Երթի մասնակիցները հավաքվել են Սաակաձեի հրապարակում, որտեղից շարժվել են դեպի Պեկինի պողոտա։
Երթի մասնակիցները փակել են պողոտայի մի կողմը և քայլում են դեպի Ռուսթավելիի պողոտա։ Երթի մասնակիցներին հետևում են մի քանի պարեկային մեքենաներ՝ անվտանգության ապահովման համար։
Ուսանողները վանկարկում են՝ Վրաստա՛ն, Վրաստա՛ն: Նրանք ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
Երթեր են կազմակերպվել նաև այլ վայրերում՝ կրթության նախարարությունից մինչև խորհրդարան։ Երթը ղեկավարում են նաև եվրոպական հիմնադրամների նախկին կրթաթոշակառուները։
Առաջին Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան է շարժվում բազմազանության երթը, իսկ կրթության նախարարությունից ուսուցիչները` հանուն եվրոպական ապագայի։