Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ բողոքի ցույց անցկացնող ուսանողներից մի մասին հաջողվել է մուտք գործել համալսարանի տարածք։ Նրանք ասել են՝ չեն պատրաստվում ցրվել ու լքել շենքը, քանի դեռ չի կատարվել համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հրաժարականի վերաբերյալ իրենց պահանջը։
«Գլխավորը ԹՊՀ-ի ռեկտորին փոխելն է: Վրաստանի և ԹՊՀ-ի գոյությունը խորհրդանշականորեն փոխկապակցված են: Համազգային շարժումը սկսվել է ԹՊՀ-ից, նոր ազգային շարժումը նույնպես սկսվելու է ԹՊՀ-ից: Մենք այստեղ ենք մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Ջաբա Սամուշիան հրաժարական չի տվել», — ասել է ուսանողներից Զվիադ Ցեցխլաձեն։
Շենք մտնելուց հետո ուսանողները տեղակայվել են համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի աշխատասենյակի մուտքի մոտ։
Դեպքի վայր են ժամանել անվտանգության ծառայությունն ու պարեկային ոստիկանության մի քանի աշխատակիցներ։