
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների ընտանիքներին։
«Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհված Վրաստանի քաղաքացիների ընտանիքներին։ Այս պատերազմի ընթացքում զոհվել է վրացի 3 զինծառայող։ Եվս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին»,- ասել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ կառավարության համար կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը: