
Վրաստանի Պատրիարքարանը կառավարությունից ուղղափառությունը պետական կրոն հռչակելու վերաբերյալ առաջարկ է ստացել։
Այդ մասին հայտնել է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, սարկավագ Անդրիա Ջաղմաիձեն։
Նրա խոսքով, այդ քայլով «իշխանությունը ցանկանում է էլ ավելի ամրապնդել եկեղեցու դերն ու կարգավիճակը»։
Ըստ նրա` ուղղափառությունը պետական կրոն հռրակելը արժեքների, ավանդույթների և քրիստոնեական արժեքների պաշտպանությունն ամրապնդելու քայլ կլինի։
Նշենք, որ երեկ ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը հաղորդել էր` իշխող «Վրացական երազանք»-ը մտադրվել է ուղղափառությունը պետական կրոն հռչակել։
Ըստ հեռուստաալիքի՝ սա հենց «ավանդական արժեքների պաշտպանության ոլորտում գաղտնի նախաձեռնությունն է», որի մասին իշխող կուսակցությունը խոստանում է պաշտոնապես հայտարարել մեկ ամսից։ Նախաձեռնությունը պատկանում է «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին։
«Վրացական երազանք»-ը պատրաստվում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել․ «Ֆորմուլա»