UFC-ի չեմպիոններ Մերաբ Դվալիշվիլին և Իլիա Թոփուրիան կստանան մեկ միլիոն լարի։ Այդ որոշման մասին խոսել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Երկրի համար մարզական հաջողություններն ու հաղթանակները պատշաճ գնահատման կարիք ունեն։ Ըստ այդմ, մենք որոշում կայացրինք դրամական պարգև տալ Մերաբ Դվալիշվիլիին, ինչպես նաև Իլիա Թոփուրիային, որը Վրաստան բերեց UFC-ի չեմպիոնի առաջին տիտղոսը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Սեպտեմբերի 15-ին 33-ամյա վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին դարձել է գերթեթև քաշային կարգում խառը մարտերի (MMA) Ultimate Fighting Championship (UFC) գոտու սեփականատեր։ Դվալիշվիլին Լաս Վեգասում կայացած մենամարտում հաղթել է գործող չեմպիոն Շոն Օ՛Մելլիին։