
Ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ սուրբ հարությունը։ Սիրված տոնը, սակայն, այս տարի, գրեթե ամբողջ աշխարհում, նշվում է արտակարգ դրության պայմաններում՝ մեկուսացման մեջ։
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը նույնպես հետևել է արտակարգ դրության կանոններին ու պատարագը ստիպված եղել մատուցել առանց հավատացյալների, որոնք մնացել էին եկեղեցիների բակերում՝ իրարից պահպանելով սահմանված հեռավորությունը։
Հատկանշական է, որ այսօր Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Ծաղկազարդը, և երկրում հայտարարված արտակագ դրությունը չէր խանգարել հարյուրավոր քաղաքացիների՝ ներկա լինել Ծաղկազարդի կապակցությամբ եկեղեցիներում անցկացվող արարողություններին:
#LIVE Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվում է Սբ. Հարության Պատարագ
Posted by Armenianchurch.ge on Saturday, April 11, 2020
Լուսանկարները եւ տեսանյութը` Վիրահայոց Թեմի պաշտոնական էջից: