
Այսօր առավոտվանից Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունից հետո լարված իրավիճակ է խորհրդարանի մուտքերի դիմաց: Խորհրդարանի մուտքերի մոտ մոբիլիզացված ոստիկանությունը թույլ չէր տալիս ընդդիմադիր պատգամավորներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին մուտք գործել խորհրդարան:
Ավելի ուշ վերջիններիս հաջողվեց մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ: Ընդդիմադիր պատգամավորները գրավել են խորհրդարանի նախագահի աթոռը և հայտարարում են, որ թույլ չեն տալու խորհրդարանը շարունակի աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել: