
Վրաստանյան TV Pirveli հեռուստաընկերության վրա կիբերհարձակում է իրականացվել: Այս մասին ասված է հեռուստաընկերության տարածած հայտարարությունում:
«Այսօր առավոտյան հեռուստաընկերության կենտրոնական սերվերի վրա իրականացվել է կիբերհարձակում, ինչի պատճառով անհնար է դարձել ապահովել ալիքի լիարժեք հեռարձակումը: Եթեր դուրս չի եկել «Գործնական առավոտ» հաղորդումը, դեռևս չի հաջողվում հեռարձակել տեղեկատվական և քաղաքական հաղորդումները»,- ասված է հայտարարությունում: