Հիվանդանոցներում շարունակում է մնալ 55 մարդ, ովքեր տուժել են նախօրեին Թբիլիսիում ցույցին հաջորդած անկարգությունների հետևանքով:
Հիշեցնենք՝ կեսգիշերին մոտ ցուցարարները փորձեցին ներխուժել խորհրդարանի շենք, որից հետո ցույցը ցրվեց հատուկ նշանակության ջոկատների կողմից, գործարկվեց ջրցան:
185 հիվանդ դուրս է գրվել, նրանց վիճակը բարելավվել է: Մնացած 55-ը շարունակում են ստացիոնար բուժում ստանալ տարբեր հիվանդանոցներում: 12 ոստիկան այս պահին շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո:
Բախումները շարունակվել են գրեթե ողջ գիշեր։ Ընդհանուր առմամբ տուժել է 240 մարդ: Տարբեր իրավախախտումներով բերման է ենթարկվել 350 ցուցարար: Դեպքերի հետ կապված ՆԳՆ-ն գործ է հարուցել Վրաստանի ՔՕ-ի 225 հոդվածով՝ հասարակական անկարգությունների կազմակերպում, անցկացում ու մասնակցություն: