
Turkish Airlines ավիաընկերությունը վերականգնում է Վրաստանից Թուրքիա չվերթները:
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 26-ը չվերթներ են իրականացվելու մեկ ուղղությամբ` Թբիլիսի-Ստամբուլ: Չվերթների հաճախականությունը` շաբաթական 1 անգամ` շաբաթ օրերին: Տեղեկությունը հաստատել են Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը և Թբիլիսիի ու Բաթումիի օդանավակայանները կառավարող` TAV Urban Georgia ընկերությունը:
Հիշեցնենք` ավելի վաղ վրաստանյան իշխանությունները որոշում էին կայացրել կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգել մինչև սեպտեմբերի 30: Մինչ այդ պահը կանոնավոր չվերթների իրավունք ունի միայն 3 միջազգային ավիափոխադրող` Airbaltic, AirFrance և Lufthansa: