
Լուսանկարը՝ Business Media-ի
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի 6 ամսում վրացական ավիացիոն շուկայում ուղևորների թվով առաջատարը Turkish Airlines-ն է։
Turkish Airlines-ն ունի շուկայի 13 տոկոս մասնաբաժին և փոխադրում է 226 հազար 719 ուղևոր։
Նույն տոկոսային 13 տոկոս մասնաբաժնով երկրորդ տեղում է հունգարական Wizz Air ավիաընկերությունը՝ 226 հազար ուղևորով։
Հուլիսի 1-ի դրությամբ, Վրաստանի օդանավակայաններում գործում է 40 ավիաընկերություն 74 ուղղություններով: