Վրաստանում այսօրվանից տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները կորոնավիրուսի դեմ կպատվաստվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև շրջաններում: Այս մասին հայտնում է Տուրիզմի ազգային վարչությունը:
«Տուրիզմի վարչության ներկայացուցիչները բացի Թբիլիսիից, կպատվաստվեն նաև Բաթումիում և Թելավիում»,-ասվում է վարչության տարածած հաղորդագրությունում:
Այս նպատակով տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների, սննդի կետերի և ժամանցի վայրերի ներկայացուցիչները պետք է նախապես գրանցում անցնեն Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Տուրիզմի ազգային վարչության կայքում:
https://gnta.ge/ge/registration-form/…
Վերջին տվյալների համաձայն, պատվաստման համար գրանցում է անցել ավելի քան տուրիզմի ոլորտում աշխատող 3000 անձ:
Covid-19-ի դեմ կամավոր պատվաստում ստանալու հնարավորություն փուլ առ փուլ կունենան տուրիզմի ոլորտի բոլոր ներկայացուցիչները: