Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց շարունակվում է «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժման նախաձեռնած «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքը:
Հանրահավաքի ընթացքում մի շարք հայտարարություններ են արվել: Մասնավորապես՝ մասնակիցները հայտարարել են, որ ամեն շաբաթ հավաքվելու են՝ ի աջակցություն ԵՄ ադնամակցության:
Ներկաները «ապաօլիգարխացում», «առանց Բիձինա» և այլ գրառումներով պահանջում էին կառավարության հրաժարականը:
Գրառումներ կային նաև՝ «Եվրոպան մեր տունն է», «Միասին ուժեղ ենք», «Մենք ենք Եվրոպան», «Ուսուցիչները հանուն եվրոպական կրթության», «Մեր իրավունքներ, մեր ազատություն, մեր Եվրոպա»:
Հանրահավաքին ընթացքում շատերն իրնեց ելույթներում նկատել են, որ որևէ հանրահավաքի երբեք այսքան շատ մարդ ներկա չի եղել:
Մեծ էկրաններից խոսել են Եվրամիության և Վրաստանի՝ ԵՄ անդամ դառնալու կարևորության մասին:
Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Գիորգի Քադագիձեն հանրահավաքում իր ելույթում ասել է, որ կառավարությունը պետք է փոխվի։
Ըստ Քադագիձեի՝ առաջիկա վեց ամիսները, այն ժամանակահատվածն է, երբ Վրաստանը պետք է կատարի ԵՄ անդամության թեկնածուին տրված հրահանգները:
«Փոխենք իշխանությունը, անցկացնենք արդար և ազատ ընտրություններ, ընտրենք կոալիցիա և վերադառնանք մեր եվրոպացի գործընկերներին ասելու, որ Վրաստանն արժանի է լինել եվրոպական ընտանիքի մաս, որ Վրաստանը կատարել է իրենց հիմնական ուղերձը՝ «Վրաստանն առանց օլիգարխիայի է»:
Կարդացեք նաև՝