Տուգանված ցուցարարներին աջակցելու համար 250 հազար լարի է հավաքվել

Մայիսի 2-ի լույս 3-ի ժամը 01:00-ի դրությամբ, Թբիլիսիում անցկացված ցույց-համերգի ընթացքում տուգանված խաղաղ ցուցարարների համար շուրջ 250 հազար լարի է հավաքվել: Այս թիվն արտացոլում է միայն երկու բանկի տվյալները:

Այստեղ արտացոլված չեն արտերկրից փոխանցվող գումարները:

«Երաժիշտներ եվրոպական ապագայի համար» ցույց-համերգը, որով երաժիշտները բողոքում էին «գործակալների օրենքի» ընդունման դեմ, մեկնարկել է երեկ` ժամը 21:00-ին, Հանրապետության հրապարակում (Ռեսպուբլիկիս մոեդանի): Համերգին 30 վրացի երաժիշտ է մասնակցել:

Ի դեպ, ճանապարհն արհեստականորեն փակելու և ոստիկաններին չենթարկվելու մեղադրանքով` միայն ոստիկանների ցուցմունքներով, դատավորները տուգանում են շուրջ երկու ամիս «գործակալների օրենքի» դեմ բողոքող ցուցարարներին:

«Գործակալների օրենքի» վետոն հաղթահարվեց. ինչ կլինի հետո