
Վրաստանում արտակարգ դրության և կարանտինային ռեժիմի խախտման համար տուգանքները համաներելու հարց չի քննարկվում: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին:
Վարչական պատասխանատվություն է սահմանվում արտակարգ դրությունը խախտելու համար. ֆիզիկական անձիք տուգանվում են 3000 լարի, իսկ իրավաբանական անձը` 15 000 լարի:
«Այս պատժամիջոցները լիովին համաչափ են, քանի որ այս պատասխանատվության հիմնական նպատակն է պաշտպանել մեր հասարակությանը, նրանց առողջությունն ու կյանքը», — ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Անրի Օխանաշվիլին: