Հաղորդակցության ազգային հանձնաժողովը տուգանել է «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ տեսանյութեր հեռարձակելու համար։
Հանձնաժողովը համարել է, որ այդ տեսանյութերը քաղաքական գովազդ են, և «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին վրացական օրենքը ներկայացված է բացասական համատեքստում, կոչելով՝ «ռուսական» օրենք»։
Հանձնաժողովն ուսումնասիրել է «Մթավարի արխի»-ի հեռարձակած երկու տեսահոլովակ.
Առաջինը «Այս երկիրը քոնն է» արշավի շրջանակներում արված տեսանյութն է, երկրորդ տեսահոլովակում «գործակալների մասին օրենքի» դեմ ցույցի ժամանակ արված կադրեր են, իսկ ֆոնին՝ Նիազ Դիասամիձեի երգը։ Տեսանյութի վերջում մակագրություն կար՝ «Այո Եվրոպային, ոչ՝ ռուսական օրենքներին»։