
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, դատավոր Զվիադ Ցեկվավան ցույցի 11 մասնակցի մեղավոր է ճանաչել նոյեմբերի 10-ին Ճավճավաձեի պողոտան փակելու համար։ 500 լարի տուգանք է սահմանվել 8 անձի նկատմամբ, իսկ 3-ի դեպքում` բանավոր նախազգուշացում։
Թեոնա Չալիձեն, ում դատավորը դիտողություն է արել, նշել է՝ որևէ ապացույց չկա, որ ինքը ճանապարհ է փակել։ Նա ընդգծել է, որ դատարանի դահլիճում վկաներ են եղել, նրանց սակայն դատավորը չի լսել:
Հիշեցնենք. Բողոքի ակցիաները մեծ թափ ստացան, երբ «Վրացական երազանք»-ը հայտարարեց՝ մինչև 2028 թվականի ավարտը Եվրամիության հետ Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ չի սկսի։ Բողոքի ցույցերը շարունակվում են քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև Ճավճավաձեի պողոտայում։