Տրոլ-բոտերը՝ որպես ԿԸՀ-ի փրկօղակ. ISFED-ի հետազոտությունը

Վրաստանյան «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպության (ՀԿ) դիտարկման համաձայն՝ հայտնաբերվել են 7 կեղծ և 15 կասկածելի պրոֆիլներ, որոնք ներգրավված են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ֆեյսբուքյան էջում իրենց աջակցող քարոզարշավում։

ISFED-ի պնդմամբ՝ կեղծ օգտահաշիվները համակարգված և բազմիցս մեկնաբանում են ԿԸՀ-ի հրապարակած գրառումները։ ISFED-ը պարզել է, որ բոլոր կեղծ օգտահաշիվները ստեղծվել են միաժամանակ, և դրանք քողարկված են այլ մարդկանց անուններով, ազգանուններով և լուսանկարներով։

Հարկ է նշել, որ կեղծ օգտահաշիվների մեկնաբանությունները յուրաքանչյուր գրառման տակ հաճախ նույնական կամ նման են բովանդակությամբ: Կեղծ օգտահաշիվները գրում են. «ԿԸՀ-ն ընտրություններն անցկացրել է կանոնակարգով և բարձր չափանիշներով»։

Ըստ ՀԿ-ի հետազոտության՝ բոտերն ու տրոլները վարկաբեկում են երրորդ հատվածին՝ ՀԿ-ներին, որոնք զբաղված են ձայների պաշտպանությամբ։

ISFED-ը նշել է՝ կեղծ օգտահաշիվները գողանում են այլ իրական մարդկանց լուսանկարները՝ մեկնաբանություններում արտահայտված կարծիքների վավերականությունը հավաստի դարձնելու համար:

Կազմակերպության տվյալներով՝ կեղծ օգտահաշիվներում տեղադրված լուսանկարները ստուգել հնարավոր չէ, թեև դրանք ունեն այլ կասկածելի հատկանիշներ։

Ավելին՝ այստեղ: