
Վրաստանում հասարակական տրանսպորտով երթևեկելու հիմնական և պարտադիր պահանջը կլինի դիմակ կրելը: Այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ և Լուգարի հետազոտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
«Դիմակ կրել և, իհարկե, առավելագույն սոցիալական հեռավորություն պահպանել: Տրանսպորտում հեռավորություն պահելը հեշտ չէ, մենք փորձում ենք ուղիներ գտնել նաև այդ խնդիրը լուծելու համար», — ասել է Իմնաձեն:
Նշենք, որ դեռևս անհայտ է, թե երբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի երթևեկությունը: