Ալբանիայի և Վրաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ, երկրպագուների անխոչընդոտ տեղաշարժման նպատակով, Թբիլիսիի մետրոն և քաղաքային տրանսպորտի մի մասը կաշխատեն մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 02:00-ն։
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ երկրպագուներին կսպասարկեն N301, N306, N311, N314, N311, N341, N358, N342, N358, N352, N364, N359, N391, N388, N391, N388, N391 և N397 ավտոբուսները:
Թբիլիսիի քաղաքապետարանի և ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպմամբ՝ Հանրապետության հրապարակում երկրպագուների համար մեծ էկրան է տեղադրվել, որտեղ կընթանա հանդիպման հանրային ցուցադրությունը։
Ի դեպ, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր ՈՒԵՖԱ-ի «Ազգերի լիգա»-ի երկրորդ փուլում ուժերը կչափի Ալբանիայի ազգային ընտրանու հետ։ Հանդիպումը կանցկացվի Տիրանայում և կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 22:45-ին։