Անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառման հետ կապված Թբիլիսիում երթևեկության փոփոխություններ են կատարվել։ Ռուսթավելի պողոտայում երթևեկությունն այս պահի դրությամբ ժամանակավորապես սահմանափակված է։ Սահմանափակումը կգործի մինչև մայիսի 26-ը։
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես, Կոտե Աբխազի և Շալվա Դադիանի փողոցներից Ազատության հրապարակի ուղղությամբ արդեն սահմանափակված է տեղաշարժը։ Լեոնիձե, Ինգորոկվա, Գրիբոեդովի, Բարաթաշվիլի և Տաբուկաշվիլի փողոցների, ինչպես նաև Ճավճավաձեի պողոտայի օգնությամբ թույլատրվում է ավտոմեքենաների տեղաշարժը։ Փոփոխությունը կվերաբերի Իվանե Մաչաբելի փողոցին ևս, որտեղ երթևեկության ուղղությունը կփոխվի, Լադո Ասաթիանի փողոցից Լեոնիձեի փողոց հնարավոր կլինի հասնել Մաչաբելի փողոցով։
Նաև Ռուսթավելի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ ճանապարհահատվածում, մայիսի 26-ին՝ ժամը 06:00-ից, կսահմանափակվի երթևեկությունը։ Երթևեկությունը չի սահմանափակվի մինչև Բարաթաշվիլի կամրջի մոտ գտնվող թեքահարթակ (պանդուս) և Ռուսթավելի պողոտայից մինչև առաջին Հանրապետության հրապարակ։