
Վրաստանի տեխնիկական զննման կենտրոնների միության նախագահ Գիորգի Շիոլաշվիլին հայտնել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից կխստացվեն արտանետումների վերաբերյալ տրանսպորտային միջոցների զննման չափանիշները:
Մասնավորապես, մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը Վրաստանում գրանցված բենզինով աշխատող մեքենաների արտանետումների (CO) նորմը 0,6 տոկոսից իջեցվել է մինչև 0,55 տոկոսի։
Նրա խոսքով, տեխնիկական կանոնակարգում արդեն կատարվել է համապատասխան փոփոխությունը, և այն կգործի 2023 թվականի հունվարի 1-ից։
«Մինչ այժմ նորման 0,6 տոկոս էր, այն խստացվում է և դառնում 0,55 տոկոս…»,- ասել է Շիոլաշվիլին։